Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավա…

🇦🇲🇦🇿 Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե սահմանազատումից հետո ծառայությունն ինչպես են իրականացնելու։
🇷🇺 Անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանել է.
🗣 «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առանջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»:|armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *