«Ադրբեջանը «հաբրգել է», ժողովրդական լեզվով ասած․ վերջին շրջանում սկսում է ակտիվո…

«Ադրբեջանը «հաբրգել է», ժողովրդական լեզվով ասած․ վերջին շրջանում սկսում է ակտիվություն ցուցաբերել ոչ միայն Ռուսաստանի հետ իր հարաբերություններում, այլ նաև Թուրքիայի։ Մի քանի օր առաջ Ադրբեջանը որոշում ընդունեց, որ Նախիջևանի սահմանադրությունից հանում են Մոսկվայի և Կարսի պայմանագիրների հիշատակումները։ Սա նշանակում է՝ Ադրբեջանը ակնհայտ փորձում է վերացնել Նախիջևանի ինքնավար կարգավիճակը, բայց նաև Թուրքիային է դուրս թողնում, որովհետև ըստ այդ պայմանագրերի՝ Թուրքիան խոսքի իրավունք ուներ Նախիջևանի հետ կապված բոլոր գործընթացներում»։

Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերություններ են, բայց Ադրբեջանը փորձում է դրանք նորովի ձևակերպել՝ որոշ չափով սահմանափակելով Թուրքիայի ազդեցությունը իր վրա։

«Թուրքիան Աթաթուրքի տարիներին ինքն էր ուզում Նախիջևանը կլանել՝ դարձնելով այն ժամանակ ձևավորվող Թուրքիայի մաս, և երբ Խորհրդայի Միությունը դրան դեմ դուրս եկավ, Աթաթուրքը կոմպրոմիսի եկավ՝ գոնե Խորհդրային Ադրբեջանինը լինի, բայց նաև պահպանեց իր խոսքը ասելու իրավունքը։ Հիմա Ադրբեջանը դա վերացրեց»։

Սաֆրաստյանը խոսել է նաև «զանգեզուրյան կոմունիկացիայի» հարցում ամերիկյան հետաքրքրվածության մասին։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *