«Հրապարակ». Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը«Հրապարակ» թերթը գրում է. «…

«Հրապարակ». Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ ողջ օրը իշխանական քարոզչամեքենան եւ ՔՊ-ականները լծված էին հերքելու, թե գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Վարդենիսի Սոթքի հատվածում, սակայն տեղացիներից ստացանք հաստատումներ, որ տեւական ժամանակ կրակել են, ու դա շատերն են լսել, մարդիկ զարմանում էին, թե ինչպես են կեղծ հերքումներ տարածում։
Մեզ ասացին, որ ամենաբարձր մակարդակով պետական ապարատին եւ համայնքային իշխանություններին հանձնարարվել է չխոստովանել կրակոցների փաստը, թերեւս՝ որ չխաթարվի Փաշինյանի հյուսած խաղաղության հեքիաթը։ Անգամ նորօրյա Արծրուն Հովհաննիսյան էին գտել՝ ի դեմս լրագրող Թաթուլ Հակոբյանի, որն առավոտյան գրառում արեց, թե ինքն այդ պահին Վարդենիսում է, կրակոցների մասին լուրերն ապատեղեկատվություն են, իսկ կարճ ժամանակ անց գրառումը հեռացրեց, քանի որ Վարդենիսից անուղղակի հաստատումներ էին ստացվում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *