Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՀՀ ԱԳՆ շենք մտավ «ա…

‼️ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՀՀ ԱԳՆ շենք մտավ «ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո։ ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «քաղբանտարկյալների ազատության պահանջով»։
🗣 Բողոքի ակցիայի մասնակիցները անգլերենով հայտարարեցին բոլոր «քաղբանտարկյալների» անունները։ Նրանք նաև բացականչում էին Բաքվի բանտում պահող, Արցախի Հանրապետության պաշտոնյաների և զինվորականների անունները՝ կոչ անելով վերջ տալ երկակի ստանդարտներին։
🇦🇲 Նշենք, որ ՀՀ է ժամանել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *