Երևանի Ազնավուրի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։ Կազմակերպիչներից Սուրեն…

🚶‍♂️Երևանի Ազնավուրի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։ Կազմակերպիչներից Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ այս հանրահավաքով ազդարարում են պրոցեսի սկիզբ․

🗣 «Մենք մտադիր ենք նման փոքր հանրահավաքներ անցակցնել ամբողջ Երևանում և առաջիկա երկու ամիսներին դրանով զբաղված կլինենք, որպեսզի մայիս-հունիս ամիսներին գեներացնենք այն պրոցեսը, որը, մեր կարծիքով, որակապես վիճակ կփոխի երկրում, իսկ այդ փոփոխությունը հնարավոր է, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա»,- ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահը՝ նշելով, որ իրենք լավ գիտակցում են նաև, որ հասարակական գիտակցության հետ կապված էլ ճգնաժամ կա, և այս հանրահավաքները ուղղված են լինելու հասկանալու, թե ինչն է խնդիրը, որ հասարակությունը, խիստ դժգոհ լինելով իշխանությունից, հապաղում է պայքարի դուրս գալու հարցում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով