ՆԳՆ-ն խրախուսական երկու նորմ է ներդնում․ ապրիլի 5-ից հետո ուժի մեջ կմտնի տուգան…

🚨🚙 ՆԳՆ-ն խրախուսական երկու նորմ է ներդնում․ ապրիլի 5-ից հետո ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմը․ այս դեպքում վարորդը կվճարի 30 տոկոսով պակաս:
🔸 Մայիսի 1-ից ուժի մեջ մտնող խրախուսական նորմը տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումներին է վերաբերում: Այն անձինք, որոնք նախապես մայիսի 1-ից հետո գործող էլեկտրոնային հարթակում կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, ցանկություն կհայտնեն իրենց վարչական իրավախախտումների վերաբերյալ ծանուցվել էլեկտրոնային եղանակով, կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս տուգանք:
🔸 Խրախուսական երկու նորմերը կարող են գործել նաև միասին: Եթե մայիսի 1-ից էլեկտրոնային եղանակով ծանուցվեք, այնուհետև օգտվեք 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմից, կստացվի, օրինակ՝ 5000-ի փոխարեն 4000 դրամանոց որոշում, այնուհետև 30 տոկոսով պակաս՝ 1200 դրամ էլ պակաս կլինի, կստացվի 5000-ի փոխարեն 2800 դրամ։
[ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյան] |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *