⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին։ Նման որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանը՝ լուծելով քրեական գործի առարկայական ընդդատության հետ կապված երկու դատարանների միջեւ վեճը։
📌 Հակակոռուպցիոն դատարանը, հիշեցնենք, վերջերս որոշել էր Վերանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել Երեւանի քրեական դատարան՝ պատճառաբանությամբ, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրան մեղսագրված հանցանքը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն հանցանք, հետեւաբար այն պետք է քննի ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։
🔸Քրեական դատարանը, սակայն, չէր համաձայնել այս դիրքորոշմանը եւ դիմել էր Վճռաբեկ դատարանին՝ խնդրին լուծում տալու նպատակով։
🔗 Կարդալ ավելին

Leave a Reply