Կառավարությունը 9 ամսով երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+…

Կառավարությունը 9 ամսով երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը։
🗣 «Նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020թ.-ից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Այսօր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *