Սոցիալական, կենցաղային պայմանները նպաստում են, որ մարդիկ թողնեն, լքեն Հայաստանը…

🗣 Սոցիալական, կենցաղային պայմանները նպաստում են, որ մարդիկ թողնեն, լքեն Հայաստանը․ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան
📌 «Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ շուրջ 7500-7700 արցախցի անվերադարձ հեռացել է ՀՀ-ից, բայց մեր վիճակագրությունը այլ բանի մասին է խոսում, որ թիվը հաստատ 12-13 հազարից ավելին է։ Հանրային տրամադրությունները շոշափելով՝ կարող եմ ասել, որ այդ թիվն աճելու է ուսումնական տարին ավարտելուց հետո»։
🏘 Ստեփանյանի խոսքերով՝ շրջանառվող բնակարանային ծրագիրը, մեծ դժգոհությունների առիթ է տվել, և եթե պարզվի՝ դրանով է լուծվում խնդիրը, դա մեծապես նպաստելու է արցախցիների արտագաղթին։
🔸 «Արցախի բնակչությանը ՀՀ-ում պահելու խնդիրը շատ սկզբունքային է մի քանի հանգամանքներից ելնելով․ առաջինը՝ հավաքական ինքնությունը պահելու և վերադարձի իրավունքը հավաքական իրացնելն է։ Մեզանից կախված բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում ենք՝ քարոզելու, համոզելու, որ պետք է մնալ Հայաստանում»։ |a1plus.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *