Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարելԱրցախի նախկին պետնախարարը հայտարարե…

❗️Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել
Արցախի նախկին պետնախարարը հայտարարել է, որ այս եղանակով բողոքում է Բաքվում իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի դեմ։
1. Իմ գործը ապօրինի քննում է ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:
2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն գործին. ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար տրամադրվել է ընդամենը 21 օր:
3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, թարգմանական սխալներն աղավաղում են մեղադրանքների էությունը:
4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա:
5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:
6. Նիստերն անցկացում են գաղտնի և փակ: Միջազգային լրագրողների և ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *