«Հրապարակ». Մայիսի 26-ի հանրահավաքին ընդառաջ վարչակարգը բոլոր լծակներով աշխատում…

▪️«Հրապարակ». Մայիսի 26-ի հանրահավաքին ընդառաջ վարչակարգը բոլոր լծակներով աշխատում է արցախցիների վրա, որ հանրահավաքի չգնան: Ոմանց դրամական խոստումներ են տվել, մյուսների վրա իրավապահներն են աշխատում։
▪️«Հրապարակ». Որքան թույլ ու անապահով են դառնում Հայաստանի սահմանները, այնքան գերպաշտպանված է դառնում կառավարության շենքը։
▪️«Ժողովուրդ». Շարժման առաջնորդներն արդեն տևական ժամանակ է՝ պատրաստվում են հանրահավաքին: Շարժմանը աջակցություն հայտնած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մեջ կա կոնսենսուս՝ պետք է ուժերը համատեղել, որպեսզի հանրահավաքն իսկապես աննախադեպ եւ հուժկու լինի:
▪️«Փաստ»․ Նախօրեին սենսացիոն հայտարարություն է արել Վրաստանի վարչապետը: Նա պնդել է, որ եվրակոմիսարներից մեկը հեռախոսով նրան սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով՝ բերելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի օրինակը, որի դեմ օրերս մահափորձ կատարվեց։ Ըստ փորձագետների, սա փաստացի նշանակում է, որ Արևմուտքին չի հաջողվել խամաճիկ դարձնել Վրաստանը՝ այն վերածելով անկայունության ու Ռուսաստանի հետ հակամարտության գոտու:
🔉Լսեք ՝ ինչ են գրում թերթերը։
@RadioSputnikArm

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *