«Թրամփը ասում է՝ «հրաշք է լինելու, մոտեցել ենք խաղաղության պայմանագրին»․ մենք ար…

«Թրամփը ասում է՝ «հրաշք է լինելու, մոտեցել ենք խաղաղության պայմանագրին»․ մենք արդեն սովորել ենք նման հայտարարություններին։ Սկզբում ուկրաինական էր, հետո իրանա–իսրայելական պատերազմի շուրջ, հիմա էլ հետաքրքրության թիրախ դարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունները»։

«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։

«Սկզբից հայտարարություն է արվում, հետո սկսում են այդ հայտարարության բովանդակությունը ապահովելու գործով զբաղվել․ եթե հայտարարել են, որ լինելու է խաղաղություն ԱՄՆ քավորությամբ, ապա ամեն ինչ անելու են, որ գոնե մոտ լինեն այդ արդյունքին։ Թրամփը մարտավարություն ունի` ինքը սկսում է հայտարարել ինչ-որ ցնցող հաղթանակի մասին, հետո սկսում է ճնշում գործադրել թույլ օղակի վրա։ Տվյալ պարագայում հայ–ադրբեջանական հարաբերություններում պարզ է՝ թույլ օղակը Հայաստանն է»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *