Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը։ Մ…

🇦🇲 Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը։ Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ։
🗣 Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը ՆԱՏՕ-ի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։
📌 Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։
[Նիկոլ Փաշինյանը՝ Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում]|armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *