Հայաստանյայց եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի հայտարարությունըՀՀ իշխա…

Հայաստանյայց եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի հայտարարությունը

▫️ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը հանրային ընդվզման այս օրերին հրապարակ են նետում տարատեսակ կեղծ հայտարարություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։
▫️Մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Կառավարության ղեկավարը Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։
▫️Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *