Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեակ…

🗣 Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով գրեթե 2 տարվա ընթացքում հարցաքննվեց 40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ։ Դատարանն այսօր ավարտեց դատակոչի ցուցակում ներառված անձանց հարցաքննության փուլը։
⚖️ Նրանցից մի քանիսը, սակայն, հարցաքննությունների ողջ ընթացքում դատարան այդպես էլ չներկայացան։ Պատճառները տարբեր են։ Ոմանք մահացել են, ոմանք վատառողջ են, ոմանք գտնվում են ՀՀ–ից դուրս, ոմանց էլ 2023 թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանումից հետո գտնել չի հաջողվել․ նրանք այլեւս չեն բնակվում այն հասցեներում, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է դատարանին տրամադրել։
👨‍⚖️Դատարանը որոշեց հրապարակել եւ հիմք ընդունել նրանց նախաքննական ցուցմունքները։ Ըստ այդմ, հրապարակվեցին 8 անձի՝ վկաների, տուժողների եւ փորձագետի ցուցմունքները։
📎 Կարդալ ավելին

40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ․ ավարտվեց Խուռհատ սարի գործով դատակոչվածների հարցաքննության փուլը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *