Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ Գեղամ …

‼️ Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ Գեղամ Մանուկյան
📌 «Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է. «‎Բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»։
📌 Հարկ ենք համարում շեշտել, որ գրության մեջ բացակայում է գործող օրենսդրության որևէ կետի` մեր կողմից խախտման վերաբերյալ հղում»,- հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *