«Խոսել մի բանի մասին, որը զուտ մարդկային բան է, դա նշանակում է եկեղեցին դարձնել կուսակցական ինչ–որ կանտորա, ինչ–որ վարչության գրասենյակ»։
📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքում ներկայացրել է իր կազմած նոր ծրագիրը․ ըստ դրա՝ «Վեհարանն ազատելուց հետո կաթողիկոսական տեղապահ է նշանակվելու ամունացյալ բարեվարք քահանա, որը, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին»։ Փաշինյանի երկրորդ առաջարկը եկեղեցական կանոնագիրքը՝ «Կանոնագիրք հայոց»–ը փոխելն է։ Նրա պատկերացրած կանոնագիրքը կլինի աշխարհաբար, քանի որ, կարծում է՝ քանի որ հավատացյալների մեծ մասը գրաբարին չի տիրապետում և հետևաբար տեղյակ չեն դրանում գրված կանոններին։ Առաջարկ երրորդ՝ նոր կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ։
Leave a Reply