«Տարիներ շարունակ իշխանությունները քարոզել են, որ ԵՄ-ն կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը․ դա բացարձակ սուտ քարոզչություն է։ ԵՄ-ն ինքն իրենով որևէ անվտանգության բաղադրիչ չունի, և ԵՄ անդամ պետությունները դառնում են ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև ՆԱՏՕ-ն է այդ անվտանգությունը տալիս»։
Sputnik Արմենիան զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ։
«Հետևաբար եկեք փաստենք, որ քաղաքացիների կարծիքը՝ անդամակցության ցանկությունը, հիմնված է բացառապես որոշ ուժերի խաբեության վրա, թե ԵՄ-ն անվտանգություն կբերի Հայաստանին։ Պետք է ի վերջո հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները։ Եվ խոսքը ամենևին էլ այն մասին չէ, թե ԵՄ-ն վատ կառույց է»։
📌Անցած տարվա սեպտեմբերին անցկացված հարցումների համեմատ, Եվրամիությանն անդամակցելուն կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ 9%-ով։ Արևմտյան ինստիտուտներից մեկի օրերս անցկացրած հարցումների համաձայն՝ եթե Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ապա շարքային քաղաքացիների 49%-ը կողմ կքվեարկեր, իսկ 15%-ը՝ դեմ: Հարցվածների 31%-ն էլ նշել է, որ ընդհանրապես չէր մասնակցի քվեարկությանը։
Leave a Reply