73 զինծառայողների զոհվելու գործով դատաքննությունը՝ առանց մեղադրյալ սպաների մասնակցության
🪖 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունն այսուհետ կշարունակվի առանց երկու մեղադրյալների մասնակցության։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարնի Շենգավիթի նստավայրում շարունակվում է այս գործով դատաքննությունը․ այսօրվա դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը միջնորդեց առանց իր պաշտպանյալի շարունակել հետագա դատաքննությունը, ինչը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց։
👨⚖️ Նախորդ դատական նիստին էլ մյուս մեղադրյալի՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էր իր պաշտպանյալի վերաբերյալ նման միջնորդությամբ հանդես եկել, այն եւս բավարարվել էր։

Leave a Reply