‼️ Արարատի մարզի 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո. ԱՆ
🔸 «Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատ» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»: Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։ Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։ 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել, և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ»,- հայտնում են նախարարությունից։
📌 Ավելի վաղ «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով երեխա է մահացել։

Leave a Reply