Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ունի սահմանադրական բարեփ…

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ունի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հաստատված նախագիծ․ ՀՀ արդարադատության նախարարություն
📌 Նախագծում «առկա են դրույթներ, որոնք վերաբերում են՝
– պետության կառավարման ձևին,
– նախագահի լիազորությունների շրջանակին,
– Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելուն,
– Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորությանը և դրանց կարգավիճակին,
– մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերին,
– Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելուն»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են նախարարությունից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *