«Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգ…

🏆 «Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։
📽 «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Օփենհայմեր» ֆիլմը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Հետաքրքրությունների գոտի»-ն:
🎭 Լավագույն դերասանուհի՝ Էմմա Սթոունը («Poor Things»), լավագույն դերասան՝ Քիլիան Մերֆին («Oppenheimer»), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը («Oppenheimer»), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Դիվայն Ջոյ Ռենդոլֆը («The Holdovers»)։
🎬 «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Քրիստոֆեր Նոլանը («Oppenheimer»), «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ What Was I Made For? երգը («Barbie»):

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *