Վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ ես շատ բան իմացա ժամանակակից ռազմի դաշ…

🇬🇷 Վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ ես շատ բան իմացա ժամանակակից ռազմի դաշտում [անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի համակարգերի տեխնոլոգիական զարգացումներ] օգտագործման մասին։
🗣 Հիշեցնեմ, որ այդ երկրի զինված ուժերը հարձակման են ենթարկվել այն բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրերի շրջանակում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերի հիման վրա:
🔸 Հունաստանը գիտակցում է այդ տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է ոլորտում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ:
[Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիաս] |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *