Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել պետական ​​սահմանի սահմանազատման հարցե…

🇦🇲🇦🇿 Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
🔸 Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։
🔸 Պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:
🔸 Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
[ՀՀ ԱԳՆ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *