Ցատկելով հայտարարագրից վեր․ Քաղաքացիական պայմանագրի նվիրատուներն անտեղյակ են իրե…

Ցատկելով հայտարարագրից վեր․ Քաղաքացիական պայմանագրի նվիրատուներն անտեղյակ են իրենց նվիրատվություններից
🗞 ՍիվիլՆեթի հետաքննությունը պարզել է, որ 2022 թվականին «Քաղաքացիական պայմանագրին» նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք ասել են, որ երբեք նվիրատվություն չեն կատարել։
💵 Կուսակցության՝ 2022-ին նշած 140 նվիրատուներից բոլորը, բացի վեցից, ՔՊ-ի թեկնածուներն են եղել 2022-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 31 նվիրատուներից 15-ը հերքել են, որ գումար են նվիրաբերել: Մյուսները խուսափել են պատասխանել կամ ասել են, որ չեն հիշում, ոմանք էլ՝ որ շատ զբաղված են հարցին պատասխանելու համար։
👤 ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմել է նվիրատվություն կատարած 31 քաղաքացու, որոշ նվիրատվությունների դեպքում կասկածելի օրինաչափություններ նկատել։
📌 Հունվարին էլ Ինֆոքոմի հետաքննությունը կասկածելի դրվագներ էր հայտնաբերել Երևանի ավագանու 2023-ի ընտրությունների նվիրատվություններում։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *