Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ զարգացող իրադարձություն…

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից դիտվում է բացառապես որպես տարածաշրջանային էթնոքաղաքական տարր, որը կորցրել է իր սուբյեկտայնությունը, կարծում է @ArmeniaSputnik–ի սյունակագիր Արման Աբովյանը։
Ըստ նրա` հաշվի առնելով թուրք-ադրբեջանական բանակցային ուղու վրա ՀՀ իշխանությունների համակարգային ձախողումները, որտեղ Հայաստանը չի կարողանում արդյունավետ գիծ կառուցել՝ չեզոքացնելու Բաքվից և Անկարայից եկող սպառնալիքը, սա Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» գրեթե հնգամյա պատմության բավականին տրամաբանական և սպասելի արդյունքն է։

«Խաղաղություն» թուրքական ձևով, կամ ինչ է ակնարկում հայերի համար թուրք-ադրբեջանական տանդեմը

Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է, որ չնայած հայ-թուրքական բանակցությունների հեռանկարները դրական գնահատող ՀՀ իշխանությունների քարոզչությանը, Թուրքիան մինչ օրս ոչ մի կառուցողական քայլ չի արել Հայաստանի նկատմամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *