Վոդկա, օղի, մրգօղի․ ինչպես տարբերակել և ինչպես հարկելՄրգային օղի արտադրող ընկերո…

Վոդկա, օղի, մրգօղի․ ինչպես տարբերակել և ինչպես հարկել
Մրգային օղի արտադրող ընկերություններից մեկի հիմնադիր Անտոն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է՝ ոլորտին իսկապես անհրաժեշտ է պետության աջակցությունը։
Մանուկյանի խոսքով՝ օրինակ՝ արտերկրում ապրող ընկերոջը մրգօղի ուղարկելը չի կարելի արտահանում որակվել։
📌Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ մրգային օղիների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների և ոլորտի առողջացմանն ուղղված հանձնաժողովի առաջարկների քննարկման նպատակով։ Հաշվի առնելով, որ մրգային օղիների արտադրությունը պետության կողմից պահպանվող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք է, հանձնաժողովն առաջարկել է իրականացնել մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր՝ բարեխիղճ տնտեսավարողների համար, որոնք արտադրանք տալիս խստորեն կպահպանեն սահմանված չափորոշիչները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ էկոնոմիկայի նախարարությունը սեղմ ժամկետներում կմշակի կառավարության որոշման նախագիծ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *