Երեկվանից «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրող 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Հա…

🚨 Երեկվանից «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրող 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Հացադուլի պատճառ նշվում է պահման պայմանների ոչ բարվոք վիճակը: Դատապարտյալներն այդ քայլով պահանջում են քայլեր ձեռնարկել իրենց տարրական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: ՔԿԾ-ից հայտնում են, որ հացադուլի շարժառիթներն այլ են:
🗣 «Իրականում պահանջներն անօրինական են՝ բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը»,- ասել է ՔԿԾ մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:
📌 Նույն ՔԿՀ-ի դատապարտյալները 10 օր առաջ ևս հացադուլ էին հայտարարել: Նրանք դարձյալ դժգոհել են խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլ բաների վերաբերյալ:|hetq.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *