«Ինչ վերաբերում է [նոյեմբերի 9-ի եռակողմ] հայտարարության այն կետին, որն առնչվու…

🇷🇺 «Ինչ վերաբերում է [նոյեմբերի 9-ի եռակողմ] հայտարարության այն կետին, որն առնչվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողությանը Մեղրիի երթուղու վրա, ապա դա տրամաբանական է թե՛ երթեւեկության օպտիմալ կազմակերպման, թե՛ տնտեսական տեսակետից։ Ռուս սահմանապահներն արդեն տեղակայված են Սյունիքի մարզի հարավում, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի սահմանը»,- այս մասին ասել է Զախարովան՝ պատասխանելով ապաշրջափակման վերաբերյալ հարցին։
📌 Նա նշել է՝ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը այլընտրանք չէ Մեղրիին կամ այլ երթուղուն:
🗣 «Ինչ վերաբերում է ոչ տարածաշրջանային խաղացողներին, ապա Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը օգնելու նրանց դժկամությունը բացատրվում է բացառապես քաղաքական իրավիճակի նկատառումներով»։|news.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *