▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ն գնում է Եվրամիություն` ռուսական զորքերով․ գրում է օրաթերթը՝ անդրադառնալով ռուսական ստորաբաժանումների՝ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին մնալու մասին տեղեկությանը։
▪️«Հրապարակ»․ «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին` խոստանալով դրանք ընդունելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով սրբազանի թեկնածությանն աջակցելու մասին:
▪️«Հրապարակ» թերթը ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, գրում է, որ մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը ցրելու ոստիկանական գործողությունները համակարգում և ղեկավարում է ոչ թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այլ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
▪️«Փաստ» թերթի տեղեկություններով էլ Արփինե Սարգսյանը օպերատիվ խորհրդակցություններում վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու կապերը գործի կդրվեն, որ ուժ կիրառող որևէ ոստիկան չպատժվի։
@RadioSputnikArm
Leave a Reply