🇦🇲🇪🇺 Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները։
🇩🇪 Գերմանիայի ներկայացուցիչ, եվրապատգամավոր Վիոլա վոն Կրամոն Տաուբադելը հայտնել է․ «Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց այցագրի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, ինչին կհաջորդի ավելի խոր տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի ԵՄ առավելություններից»։
🇧🇬 Բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչյովի խոսքով էլ Երևանի և Բաքվի հարաբերությունները լուրջ խոչընդոտ են մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար։
🇱🇹 Նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարն է։ |tert.am|

Leave a Reply