Հայաստանի ու Ֆրանսիայի միջև իբրև հետախուզական տվյալների փոխանակման լուրը ընդամե…

Հայաստանի ու Ֆրանսիայի միջև իբրև հետախուզական տվյալների փոխանակման լուրը ընդամենը ռուսաստանցի փորձագետի կարծիք է ու որևէ պաշտոնական հիմք չունի:
🔸 Ֆրանսիայի ու Հայաստանի միջև իբր ձեռք բերված հետախուզական պայմանավորվածության մասին առաջին անգամ հայտնել է ռուս փորձագետ Իգոր Կորոտչենկոն փետրվարի 23-ին ՝ թուրքական պետական լրատվամիջոցի՝ Anadolu-ի հետ հարցազրույցում։ Հետաքրքրական է, որ այն հրապարակվել է միայն անգլերեն ու ռուսերեն լեզուներով ու թուրքերեն բաժնում տեղադրված չէ։
🔸 Ֆրանսերենով այս տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է փետրվարի 24-ին՝ թուրքական Yeni Şafak թերթի ֆրանսերեն բաժնում։ Հոդվածը հղում է անում Anadolu գործակալության հետ Կորոտչենկոյի հարցազրույցին։ Այնուհետև փետրվարի 26-ին այս մեջբերումը տարածել է ֆրանսիական Agoravox լրատվականը։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է այդ կայքը ու պարզել, որ այն սիրողական, ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոց է։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *