«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը տվել է խիստ գնահատականներ ՌԴ-ի հասցեին․ ԱԺ պատգամավո…

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը տվել է խիստ գնահատականներ ՌԴ-ի հասցեին․ ԱԺ պատգամավորը հաստատում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որ, այո՛, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բավականին խիստ գնահատականներով ելույթ է ունեցել և քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել էր կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք էր առաջացրել անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչների շրջանում: Նա հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ Բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել էր, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ Բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *