«Հրապարակ». Փաշինյանը նորից Սյունիք է գնում. Ի՞նչ է կորցրել այնտեղ«Հրապարակ» թեր…

«Հրապարակ». Փաշինյանը նորից Սյունիք է գնում. Ի՞նչ է կորցրել այնտեղ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է պատրաստվում Սյունիք այցելել, առաջինն ապրիլի 12-ին էր այդ այցի գլխավոր «մեղավորը» տիկինն էր՝ իր «կրթարշավով», որի հերթական կանգառը Մեղրին էր: Փաշինյանն էլ, որ պարտաճանաչ մասնակցում է կնոջ կազմակերպած հանդիպումներին, իր գրաֆիկը հարմարեցրել էր տիկնոջ օրակարգին եւ մեկնել Սյունիք:
Այդ այցի ժամանակ ձեռքի հետ էլ մասնակցեց Կապանի պարեկային նոր վարչության բացման միջոցառմանը, այցելեց մի քանի գյուղ եւ իր հայտնի ատամ լվանալու ելույթն ունեցավ: Հիմա կրկին որոշել է այցելել Սյունիք․ մայիսի 10-ին՝ Կապան, 11-ին Քաջարան, քանի որ Աննա Հակոբյանն այդ օրերին որոշել է կրթել նշված համայնքների «տգետներին», եւ այդ հանդիպումներին, որպես բանախոս, մասնակցելու է նաեւ Փաշինյանը։
Նախորդ այցի ընթացքում Փաշինյանն այդպես էլ չայցելեց սահմանամերձ Խնածախ եւ Խոզնավար, որտեղ վերջին շաբաթներին ամենօրյա ռեժիմով կրակում են:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *