⚖️ 28 տարի անազատության մեջ անցկացրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին լիարժեք ազատ չի արձակվի։ Դատարանը նման որշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։
💬 Փաստաբան Զարուհի Մեջլումյանն ընդգծում է՝ մերժման երկու որոշումներն էլ կայացրել են նորանշանակ դատավորներ։ Նրա կարծիքով չի կարելի նման գործերի քննությունը տալ դատավորների, որոնք պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին վերապատրաստում չեն անցել։ Նա այդ հիմքով բացարկ հայտնեց դատավոր Մելքոնյանին, որը, սակայն, մերժեց այն։
📌 Բժշկական համալսարանի ուսանող Մհեր Ենոքյանը մահապատժի էր դատապարտվել 1996թ․-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ վերջինիս տանը: Մհերը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, որի մասին գրեթե երեք տասնամյակ է՝ բարձրաձայնում է։ |factor.am|

Leave a Reply