Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հ…

Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացված Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը թիմակիցների՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ հեռավար նիստ է անցկացրել՝ տեղեկացնելով դաշինքի հիմնադիր , Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշման մասին, ըստ որի՝ իրենց ողջ քաղաքական թիմը լքում է համայնքապետարանը: Սամսոնյանի հետ հեռանալու են նաև համայնքապետարանի այն պաշտոնյաները, ովքեր « Բալասանյան դաշինք»-ի կողմից են նշանակված:
Համայնքապետարանի մեր աղբյուրը նշում է, որ պատրաստ է արդեն Սամսոնյանի հրաժարականի տեքստը, որը ամենայն հավանականությամբ կհրապարակվի մինչև շաբաթվա վերջ, դրան հաջորդելու է ավագանու անդամների մանդատները վայր դնելու գործընթացը, մանդատներից հրաժարվելու են նաև հաջորդիվները՝ այդ կերպ հող նախապատրաստելով նոր ընտրություններին, որը պահանջել է իշխող Քաղաքացիական կուսակցությունը: Մեր աղբյուրի խոսքով՝ ճամպրուկային տրամադրություն է Գյումրու համայնքապետարանում, ավագ մասնագետից մինչև կրտսեր՝ իրենց իրերն են հավաքում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *