‼️ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով եղբայրներից մեկը մահացել է հիվանդանոցում։
👮 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։
🔸 Մամուլում այսօր լուրեր էին տարածվել, որ տուժածներից մեկը պայմանագրային զինծառայող է։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ըստ առկա նախնական տվյալների՝ դեպքը կապված չէ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։

Leave a Reply