ԻՔՄ-ն դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով արգե…

🗣 ԻՔՄ-ն դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով արգելափակել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ծառայողների մուտքը ՀՀ ՍԷԿՏ համակարգ։

🔸 Ըստ ՀՀ ԱԱԾ կողմից տրամադրված տեղեկությունների՝ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահները ՀՀ պետական սահմանի «Մեղրի» և «Զվարթնոց» անցման կետերում սահմանային վերահսկողություն են իրականացնում այդ թվում՝ ՀՀ ՍԷԿՏ (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական) համակարգին հասանելիության միջոցով։
🔸 Սակայն ՀՀ և ՌԴ միջև պայմանագիրը վավերացված միջազգային պայմանագիր չէ (չնայած նրան, որ թե՛ 1992 թ., թե՛ այժմ գործող իրավակարգավորումներով այն ենթակա էր վավերացման)։ Ըստ այդմ՝ դրա հիման վրա ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ռուսական սահմանապահ զորքը չպետք է ունենա։
[«Իրազեկ քաղաքացիների միավորում»]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *