Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել…

🗣 🪧 Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Ակցիային մասնակցում էին նաև Արցախից տեղահանված քաղաքացիներ։
🔸 «Մինչեւ տեղահանումը ապրում էինք Բերդաշենում, մի շոր հագանք, տնից դուրս եկանք: Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք: Դա ի՞նչ նշանակություն ունի, էդ ասողն ավտո չունի՞, ես էդ ավտոն կտրտեմ, տամ երեխեն ուտի՞», – նշում է ակցիային մասնակցող մի կին:
🔸 Հադրութից, ապա Ստեփանակերտից տեղահանված Անուշիկ Ասրյանը նշում է՝ որպես զոհվածի ծնող տուն են տվել Ստեփանակերտում, բայց հիմա դա էլ է կորցրել․ «Եթե պետք է տունը կորցնեի, թող ժամանակին ասեին, տղայիս տեղափոխեինք «Եռաբլուր»: Չեմ կարողանում համակերպվեմ իմ հայրենիքի կորստի հետ: Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտածեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ: Բայց ոչ մի լուծում չկա»:
🔸 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը նշում է՝ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ ի թիվս այլնի, ուզում են քննարկել տղաների շիրիմների տեղափոխումը կամ այլ տարբերակներ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *