ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման, «Արմենպրեսին հայտնել են վարչապետի աշխատակազմից։
🔺Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով:
🔺Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու և Ոսկեպար-Բաղանիս` ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ կապված հարցերը լուծվել են լավագույն ձևով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե՛ ճանապարհից, թե՛ եկեղեցուց բավականին հեռու:
🔺Սահմանազատման համար ընտրվել է 1976թ–ի քարտեզը, քանի որ դա, ըստ էության, ԽՍՀՄ–ի փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է:
@ArmeniaSputnik

Leave a Reply