Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Մյունխենի և հ…

🇦🇿💬 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը․
🔸 «Գալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցը միջազգային հանրության շրջանում աջակցություն չի ստացել, նշանակում է, որ վարչապետը Ադրբեջանի տարածքների հանդեպ ունեցած պահանջները ոչ թե անհիմն է համարում, այլ դրանց ընթացք տալն անիմաստ է գտնում, քանի որ այն չի արժանանում միջազգային հանրության աջակցությանը։
🔸 Սա հավելյալ ապացուցում է Հայաստանի տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Այդ տեսանկյունից անհրաժեշտություն է, որ Հայաստանը իր Սահմանադրությունում և իրավական ակտերում հանի մեր [Ադրբեջանի] դեմ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահանջներ ենթադրող կետերը»։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *