«Իրանի համար Սյունիքի հարցը ոչ միայն քաղաքական, այլ նախևառաջ անվտանգության հարց է, և դրանով զբաղվելու է ոչ թե դիվանագիտական կամ քաղաքական ղեկավարությունը, այլ հենց ուժային բլոկը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն է։
Երբ տանք այսպես կոչված «միջանցքը», մենք կտանք կարևոր խաչմերուկ, որը ներկայացվում է՝ իբր Հայաստանն է դառնում կենտրոն։ Սակայն դա կեղծ պատկեր է։ Արդեն սկսվել են աշխատանքներ Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման ուղղությամբ. Թուրքիան ելքը դեպի Կենտրոնական Ասիա պատկերացնում է ոչ թե Հայաստանի, այլ հենց Նախիջևանի տարածքով։ Նրանց պատկերացրած երթուղին հետևյալն է՝ Կարս – Նախիջևան – Մեղրի – Հորադիզ – Բաքու։ Այսինքն՝ այն չի անցնում Կարս – Գյումրի – Երևան – Երասխ – Նախիջևան – Մեղրի – Բաքու երթուղով։ Եվ եթե ճանապարհը անցնում է միայն Սյունիքի 40 կմ-ով, ապա այն դառնում է ոչ թե Հայաստանի, այլ Նախիջևանի ճանապարհ։ Նշանակում է՝ Հայաստանը չի դառնում տարածաշրջանային կենտրոն, ինչպես փորձում են ներկայացնել։ Կենտրոնը դառնում է Նախիջևանը, որովհետև հենց նրա տարածքով է անցնում կապի հիմնական ուղին։
🎦զրույցն ամբողջությամբ
Leave a Reply