▪️«Հրապարակը» հիշեցնում է, որ այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է։ Կիրանցից օրաթերթին ասել են, որ մնացել է 3 սյուն տեղադրել: Այսօր պարզ կդառնա՝ իշխանություններն ինչ են որոշել` ստորագրո՞ւմ են արձանագրությունը` առանց գյուղը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում՝ կամրջից սկսած՝ կիսելով գյուղը։
▪️«Հրապարակի» տեղեկություններով՝ Վահագն Խաչատուրյանին Ամերիկայում հայ համայնքն ուղղակի բոյկոտել է և հրաժարվել է մասնակցել հանդիպումներին:
▪️«Ժողովուրդ»․ Հայկ Մարությանը դատի է տվել քաղաքապետարանին և Ներքին Գործերի նախարարությանը։
▪️«Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնում է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ունեցվածքին։
🔉Լսեք՝ էլ ինչ են գրում թերթերը։@RadioSputnikArm
Leave a Reply