Ըստ Փաշինյանի՝ սահմանագծման 2 տարբերակ կա․ «Նախ ամբողջ սահմանով իրականացնում են…

🗣 Ըստ Փաշինյանի՝ սահմանագծման 2 տարբերակ կա․ «Նախ ամբողջ սահմանով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը, երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կոտր սահմանագծումով գնում ենք առաջ (մարզ առ մարզ՝ խմբ․)։ Ըստ էության 2 տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են ընդունված սկզբունքների շրջանակում։
🇦🇿 Բայց Ադրբեջանը կարծես խուսափում է նաև այս տարբերակից։ Եվ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ։ Եվ այդ պատճառը կարող է լինել օրինակ ռազմական գործողություններ սկսկելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում։
🇦🇲 ՀՀ կառավարության քաղաքականությունն է ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորը անել նման զարգացումները կանխելու համար՝ միևնույն ժամանակ ակտիվ կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում»։
🔗 Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *