ՀՀ ՍԱՏՄ-ն հայտարարում է՝ 23 տարվա ընթացքում ՀՀ-ից արտահանված հանքային ջրից թուն…

‼️ ՀՀ ՍԱՏՄ-ն հայտարարում է՝ 23 տարվա ընթացքում ՀՀ-ից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզև մեկ դեպք չի արձանագրվել, ուստի խիստ տարօրինակ է, արտադրության ընթացքի մեջ որևէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում, «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը։
📣 «Հանքային ջրի արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված փակ շրջափուլ է, և շշի մեջ քացախի առկայությունն ուղղակի հակասում է ավտոմատացված արտադրական գործընթացի սկզբունքին և կազմակերպմանը: Պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշ է, ուստի, վերը նշված չափանիշների անհամապատասխանությունն առնվազն այդքան շշում պետք է դրսևորվեր»,- ասվում է հայտարարության մեջ։
🇷🇺 Ավելի վաղ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։
«Ջերմուկ Գրուպը» հայտարարություն էր տարածել՝ հերքելով «Ջերմուկի» արտադրության մեջ քացախաթթու օգտագործելու լուրը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *