35 տարի առաջ այս օրը՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11։41-ին, Հ…

35 տարի առաջ այս օրը՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11։41-ին, Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվեց։
Արհավիրքի հետևանքով լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական (Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրաշարժից զոհերի թիվը 25 000 է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *