«Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) …

❗️«Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) իրականացվող ստուգման շրջանակներում նմուշառել և լաբորատոր փորձաքննության են հանձնել մի քանի արտադրատեսակներ։
Ըստ արդյուքների՝ մածուն (5%) արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

«Բիոկաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
📌 Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:
[Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *