Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքացիներին առաջարկում է տրանսպորտային…

🗣 Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքացիներին առաջարկում է տրանսպորտային քարտի լիցքավորման միջոցով ուղետոմսերը ձեռք բերել նախապես՝ անհարմարություններից խուսափելու համար․
🔸 «Օրինակ, եթե մետրոյի կայարանում մարդը հենց այդ պահին է լիցքավորում ու ցանկանում է անմիջապես օգտվել, ապա որոշակի ժամանակ է պահանջվում, սովորաբար՝ 2-5 րոպե, որպեսզի այդ ամբողջ տեղեկատվությունը համակարգում պտտվի, այնուհետև կոնկրետ վալիդատոր սարքին փոխանցվի»,- պարզաբանեց նա։ Փոխքաղաքապետի խոսքով՝ տրանսպորտային քարտերը հնարավոր է լիցքավորել «Թել-Սել» դրամապանակի և համանուն տերմինալների, ինչպես նաև «transport.yerevan.am» կայքի միջոցով։ ||armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *