Մոսկվան պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգա…

🇷🇺🇦🇲🇦🇿 Մոսկվան պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
🗣 «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում հետագա սահմանագծմամբ, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։
🔸 Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է հետագայում էլ իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այնպիսի ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար էլ»,- ասել է նա: ||factor.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *