30 000 դրամով կտուգանվեն 2 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի այն վարորդները, որ…

💰 30 000 դրամով կտուգանվեն 2 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի այն վարորդները, որոնք 20 րոպեում չեն հեռացնի տրանսպորտային միջոցը պատահարի վայրից:
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը:
🔸 Բացառություն են այն դեպքերը, երբ պատահարի հետևանքով ավտոմեքենան ունի տեխնիկական այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է ավտոմեքենայի շահագործումը:
Հարցին, թե վարորդը ինչպես պետք է որոշի՝ իր մեքենան շահագործման ենթակա է, թե ոչ, զեկուցող Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ այդ դրույթը առաջարկել է ՆԳՆ-ն, քանի որ օրենքով նախատեսված են բոլոր այն դեպքերը, երբ մեքենայի շահագործումն արգելվում է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով